03/04/2018 16:01
Առաջին րոպեները «Բուրգեր Քինգում» տեղի ունեցած պայթյունից հետո (Տեսանյութ)
ՀՀ ոստիկանությունը հրապարակել է «Բուրգեր Քինգում» երեկ տեղի ունեցած պայթյունից հետո առաջին կադրերը:
Նշենք, որ երեկ ժամը 20:44-ին «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում տեղի էր ունեցել պայթյուն: Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը նշել էր, որ ըստ նախնական վարկածի՝ պայթել է գարեջրի ճնշումն ապահովող գլանատակառը:
Տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժել է 8 մարդ, այդ թվում` նաև օտարերկրացիներ: