03/04/2018 11:13
Ձյան տեսքով տեղումներ, քամու ուժգնացում, բուք և ցածր հորիզոնական տեսանելիություն. Գագիկ Սուրենյան
Ապրիլի 3-ի երեկոյան ժամերից մինչև ապրիլի 4-ի առավոտ Սև ծովի շրջաններից ցուրտ մթնոլորտային ճակատի ներխուժմամբ պայմանավորված հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ, տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության ղեկավար Գագիկ Սուրենյանը։
Շիրակում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց Ձորի լեռնային գոտիներում, Լոռիում սպասվող տեղումները կլինեն ձյան տեսքով, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ արագությամբ, բուք և ցածր հորիզոնական տեսանելիություն։
«Պայմանավորված սպասվող օդերևութաբանական իրադրությունով, վարորդներին հորդորում ենք նշված մարզերում երթևեկելիս ցուցաբերել հնարավորինս զգոնություն», - նշել է Գագիկ Սուրենյանը։