03/04/2018 18:00
Վարդանյանները 120 միլիոն դրամ են նվիրաբերել Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին (Տեսանյութ, լուսանկար)
120 միլիոն դրամի նվիրաբերություն բարերարներ Միքայել և Կարեն Վարդանյաններից՝ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին:
Այս կենտրոնը կարևորագույն առաքելություն ունի մեր երկրում: Հայենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի շնորհիվ շատ վիրավոր զինվորներ հնարավորություն ունեն վերադառնալ լիարժեք կյանքին: Խոսքը վիրավորված այն զինվորների մասին է, որոնք ունեն հենաշարժողական խնդիրներ:
Վարդանյանների նվիրատվության շնորհիվ այստեղ կառուցվում է նաև զինվորների սոցիալիզացիայի ուսումնական կենտրոն: Նրանք այստեղից կհեռանան նաև որպես պահանջված մասնագետներ:
Մանրամասները` տեսանյութում: