03/04/2018 15:30
Հունաստանի պաշտպանության նախարարը Թուրքիայի նախագահին խելագար է անվանել
Հունաստանի պաշտպանության նախարար Փանոս Կամենոսը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը «խելագարվել է»: Այս մասին հայտնում է Ekathimerini-ին:
Խոսելով Թուրքիայում ձերբակալված երկու զինվորականների և Էգեյան ծովում Անկարայի սադրանքների մասին՝ նախարարը հայտարարել է, որ Էրդողանի հետ հաղորդակցության եզրեր գոյություն չունեն:
«Մենք խոսում ենք Էրդողանի մասին, ով հրապարակային վիրավորել է ԱՄՆ-ին և Նեթանյահուին: Թուրքիայում չկան դատարաններ, նրա դատական համակարգը ենթարկվում է սուլթանին (Էրդողանին)», - հայտարարել է Կամենոսը:
Նրա խոսքերով՝ նման իրավիճակում հույն զինվորներին այնտեղ 15 տարի կպահեն:
«Դուք չեք կարող պատասխանել խելագարին», - հայտարարել է նա՝ նկատի ունենալով Էրդողանին: