03/04/2018 10:39
Պայթյունից տուժածները, հնարավոր է, այսօր դուրս գրվեն
«Բուրգեր Քինգում» երեկ տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածներից այս պահին հիվանդանոցում են գտնվում յոթը:
«Վիրահատված 8-ամյա աղջկա վիճակը գնահատվում է ծանր, մնացած 6-ը նորմալ բավարար վիճակում են և հնարավոր է՝ օրվա ընթացքում դուրս գրվեն», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասացին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ վերակենդանացման բաժանմունքից:
Պայթյունի հետևանքով տուժել էր 8 մարդ, որոնցից մեկն այսօր առավոտյան դուրս է գրվել հիվանդանոցից: