03/04/2018 01:04
Ավազակային հարձակում Ավանում. հափշտակվել է ավելի քան 6 մլն դրամ
Ապրիլի 2-ին ժամը 22:00-ի սահմաններում դիմակավորված տղամարդը զենքի նմանվող առարկայով զինված ներս է մտել Ավան վարչական շրջանի Խուդյակով փողոցում գտնվող «Ֆասթ Կրեդիտ» բանկային կազմակերպություն և այնտեղից հափշտակել 6 մլն 300 հազար դրամի գումար:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտլրագրող Գագիկ Շամշյանը, փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ավազակային հարձակում հատկանիշներով:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու և կատարողին հայտնաբերելու ուղղությամբ: