03/04/2018 11:17
Հարութ Շիթիլյանը կդառնա «Ավրորայի» հաջորդ գործադիր տնօրենը. նա տիրապետում է հինգ լեզվի
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրները հայտնում են, որ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հաջորդ գործադիր տնօրենն է լինելու կանադահայ Հարութ Շիթիլյանը։
Պաշտոնավարման շրջանը նա կսկսի հուլիսի 1-ից՝ փոխարինելով Արման Ջիլավյանին, որը զբաղեցրել է այդ պաշտոնը նախաձեռնության սկզբնավորման օրից։
«Նա գալիս է միանալու գործին այնպիսի մի ժամանակահատվածում, երբ «Ավրորան» կրկին աճում է՝ իրականացնելով մի շարք կրթական և զարգացման ծրագրեր՝ մեկտեղելով այն իր հիմնական՝ մարդասիրական ուղղության հետ», - ասել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը:
Շիթիլյանը տիրապետում է հինգ լեզվի՝ հայերենի, ֆրանսերենի, անգլերենի, արաբերենի և իսպաներենի։
Կանադայում ձեռք բերած աշխատանքային փորձից բացի նա աշխատել է նաև Լատինական Ամերիկայում, Չինաստանում, Սկանդինավիայում, Արևմտյան Եվրոպայում և Ամերիկայի Միացյալ Նահանգներում։