03/04/2018 10:58
ՄԻՊ 2017 թվականի տարեկան հաղորդումը ուղարկվել է Ազգային ժողով
Մարտի 30-ին ՀՀ Ազգային ժողով են ուղարկվել 2017 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2017 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցը, տեղեկացնում է ՄԻՊ լրատվական ծառայությունը:
«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական նոր օրենքով ինստիտուտին վերապահված նոր գործառույթների հիման վրա 2017 թվականի տարեկան հաղորդումը ենթարկվել է կառուցվածքային զգալի փոփոխությունների:
Պաշտպանի տարեկան հաղորդմանը կարող եք ծանոթանալ՝ այստեղ, իսկ Կանխարգելման ազգային մեխանիզմի տարեկան զեկույցին՝ այստեղ: