Ինչո՞ւ «Լուսավոր Հայաստանը» չի մասնակցում «Քաղաքացիական պայմանագրի» երթին. պարզաբանում է Էդմոն Մարուքյանը

03/04/2018 11:21

Ինչո՞ւ «Լուսավոր Հայաստանը» չի մասնակցում «Քաղաքացիական պայմանագրի» երթին. պարզաբանում է Էդմոն Մարուքյանը


«Մենք բազմիցս առիթ ենք ունեցել ասելու, որ չենք հավատում մեր գործընկերների կողմից շրջանառության մեջ դրված այն թեզին, որ ժողովուրդը կարող է թույլ չտալ Սերժ Սարգսյանին դառնալ վարչապետ», - այս մասին ասվում է ՀՀ ԱԺ «ԵԼՔ» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի հոդվածում, որը լույս է տեսել «Առավոտ» օրաթերթում։ 

Ներկայացնում ենք հոդվածն ամբողջությամբ։

Արագ պարտության և երկարատև, բայց անխուսափելի հաղթանակի երկընտրանքը

«Քաղաքականությունը նման է խճանկարի, որին չափազանց մոտ տարածությունից նայելով` շատ բան չես հասկանա. հարկավոր է մի փոքր հեռանալ՝ տեսնելու համար ամբողջական պատկերը: Ընդ որում, հեռանալ թե՛ տարածական, թե՛ ժամանակային իմաստներով:

Այսօրվա քաղաքական խճանկարի առաջին դրվագները պատկերվեցին դեռևս 2015թ. սահմանադրական փոփոխությունների ժամանակ, երբ գործող իշխանությունը, ներկայացնելով սահմանադրական փոփոխությունների սեփական հայեցակարգը, հանդես եկավ Հայաստանը պառլամենտական հանրապետություն դարձնելու բավականին ամբիցիոզ նախաձեռնությամբ:

Իսկ ի՞նչ է ենթադրում պառլամենտարիզմը: Այն ենթադրում է քաղաքական մրցակցային միջավայր և բազմազանություն, զարգացած կուսակցական համակարգ և ազատ պայմաններ՝ այդ համակարգի զարգացման համար, զսպումների և հակակշիռների իրական մեխանիզմներ, ընդդիմության համար երաշխավորված խորհրդարանական վերահսկողության իրական գործիքներ, քաղաքական մենաշնորհի չեզոքացում, «հաղթողին՝ ամեն ինչ, պարտվողին՝ ոչինչ» սկզբունքի իսպառ բացառում և այլն:

Սկզբունքորեն, սա ներառում է ժողովրդավարության գործիքակազմի զգալի մասը: Լինի համակարգը պառլամենտական, թե նախագահական, հարկավոր են որոշակի նվազագույն պայմաններ, որպեսզի այն աշխատի: Եվ այդ նվազագույն պայմաններից մեկն էլ երկրում քաղաքական այլընտրանքների առկայությունն է, որը քաղաքականությունը դարձնում է բազմակողմ հարաբերությունների միջավայր, այլ ոչ թե իշխանության մենախոսության:

Ահա այսպիսի քաղաքական այլընտրանք ներկայացնելու նպատակով էր, որ 2016թ. Լուսավոր Հայաստան, Հանրապետություն և Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունները հիմք դրեցին ԵԼՔ դաշինքին՝ միասնաբար մասնակցելով 2017թ. խորհրդարանական ընտրություններին:

Իրականացրեցինք դռնեդուռ քարոզարշավ, տնետուն, համայնք առ համայնք, փոքրից մինչև մեծ ներկայացրեցինք երկրի զարգացման մեր տեսլականը և տեղեկացրեցինք ՀՀ քաղաքացիներին, որ այդ ընտրությամբ նրանք ունեն բացառիկ շանս՝ ազատվելու գործող իշխանություններից՝ Սերժ Սարգսյանի գլխավորած Հանրապետական կուսակցությունից։ Մենք մանրամասն ներկայացրեցինք, թե ինչ նոր մեխանիզմներ են ներդրված քաղաքացիների ձայները պաշտպանելու և տեղ հասցնելու համար, վստահեցրեցինք, որ մենք պատասխանատվություն ենք ստանձնում մեր օգտին քվեարկված յուրաքանչյուր ձայնը պահելու համար: Ցույց տվեցինք այն ճանապարհը, որով Հայաստանի խորհրդարանում կարող էր ձևավորվել ԵԼՔ դաշինքի քաղաքական մեծամասնությունը: Հենց այդպիսի արդյունքի դեպքում, ոչ թե Հանրապետականը, այլ ԵԼՔ դաշինքը կարող էր որոշել, թե ով պետք է լինի նոր սահմանադրությամբ Հայաստանի թիվ մեկ դեմքը՝ վարչապետը։

Այդ նույն քարոզարշավի ժամանակ բազմիցս բարձրաձայնել ենք, որ սա մեր քաղաքացիների վերջին շանսն է՝ մինչև 2022 թվականը երկրում փոխելու իշխանությունը, քանի որ Հայաստանում այլևս նախագահի համաժողովրդական ընտրություններ չեն լինելու և սա վերջին ընտրապայքարն է առաջիկա 5 տարիների համար։

Ինչևէ, ընտրությունները տեղի ունեցան և գրանցվեցին հետևյալ արդյունքները՝

1.ՀՀԿ-ն ստացավ 770.441 քվե կամ 49.12%,

2. Ծառուկյան դաշինքը՝ 428.836 քվե կամ 27.32%,

3.ԵԼՔ դաշինքն ստացավ 122.065 քվե կամ 7.77%,

4.ՀՅԴ֊ն՝ 103 048 քվե կամ 6.57%:

2017 թվականի ապրիլի 4-ին՝ ընտրություններից երկու օր անց, ԵԼՔ դաշինքը ընդունեց հայտարարություն՝ արձանագրելով, որ տեղի են ունեցել ընտրակաշառքի զանգավածային բաժանում, վարչական ռեսուրսի կիրառում: Սակայն, դաշինքը նաև արձանագրեց այն ցավալի փաստը, որ այդ խախտումները կատարվել են տասնյակ հազարավոր քաղաքացիների ակտիվ մասնակցությամբ՝ այդ երևույթի նկատմամբ ձևավորված է հանրային հանդուրժողականության մթնոլորտում, ինչը հայոց պետականության հիմքում դրված դանդաղ գործողության ռումբ է:

Դաշինքի հայտարարության առաջին կետում ասվում էր, որ ընտրությունների պաշտոնական արդյունքները, ընդհանուր առմամբ, ձևավորվել են ընտրություններին մասնակցած քաղաքացիների քվեարկության արդյունքում, և ԵԼՔ դաշինքին հաջողվել է արձանագրել իր օգտին տրված յուրաքանչյուր քվե։ Ամփոփելով հայտարարությունը՝ դաշինքն արձանագրել էր, որ իրեն համարում է իր օգտին քվեարկած 122 հազար 49 քաղաքացիների պատվիրակը և որ ԵԼՔ դաշինքը գործելու է հանուն ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու, հայ ժողովրդի, Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ազատության, անվտանգության ու բարեկեցության:

Դաշինքի հայտարարության տրամաբանությունն այն էր, որ ՀՀ քաղաքացիներն այս անգամ, ի տարբերություն նախորդ ընտրությունների, հնարավորություն են ունեցել կանխելու Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի վերարտադրությունը, ունեցել են սեփական ձայները պահելու երաշխավորված մեխանիզմ, սակայն նրանք դա չեն արել: Արդյունքում դաշինքն ստանձնել է իր օգտին քվեարկած քաղաքացիների պատվիրակը լինելու բարձր պարտականությունը և չի սկսել Սահմանադրական դատարան դիմելու անարդյունավետ գործընթաց՝ իր ձեռքի տակ չունենալով այնպիսի վճռորոշ խախտումների կամ ընտրակեղծքիների փաստաթղթավորված ապացույցներ, որոնք կլինեին Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու ծանրակշիռ հիմքեր։

Ազգային Ժողովի ընտրություններից անմիջապես հետո ԵԼՔ դաշինքը լծվեց Երևանի ավագանու ընտրություններին: 2017 թվականի մայիսի 14-ի Երևան քաղաքի ավագանու ընտրությունների արդյունքներով  ընտրություններին մասնակցած երեք ուժերից՝

  1. ՀՀԿ-ն ստացավ 240.034 քվե կամ 71,25%,
  2. ԵԼՔ դաշինքն ստացավ 70. 730 քվե կամ 21%, 
  3. Երկիր ծիրանի կուսակցությունն ստացավ 26.107 քվե կամ 7,75%։

Ընտրություններից հետո ԵԼՔ դաշինքը արձանագրեց, որ մայրաքաղաքում ունի համակիրների ամուր և կայուն հենարան և Երևանի ավագանիում ԵԼՔ խմբակցությունն իրեն համարում է դաշինքի օգտին քվեարկած շուրջ 70 հազար երևանցիների պատվիրակը:

Դաշինքը հռչակեց, որ ռազմավարական նպատակ է հռչակում Հայաստանի քաղաքացիների շրջանում տիրապետող հուսահատության մթնոլորտի հաղթահարումը և ամեն ինչ անելու է այս նպատակին հասնելու համար:

Լծվելով խորհրդարանական աշխատանքին և ստանձնելով խորհրդարանական ընդդիմության դերն ու պատասխանատվությունը՝ ԵԼՔ դաշինքն իսկզբանե իր առջև նպատակ դրեց խորհրդարանական բոլոր լծակների գրագետ օգտագործմամբ դառնալ իշխանության իրական այլընտրանքը, վերահսկել վերջինիս և Ազգային Ժողովում հավուր պատշաճի ներկայացնել բոլոր այն քաղաքացիների ձայնը, ում համար կարևոր է Հայաստանում իրական ժողովրդավարական փոփոխությունների օրակարգը: Սա է եղել մեր հավատամքն ու գործելաոճը մինչ այժմ:

Ես վստահ եմ, որ հնարավոր չէ հին գործիքներով լուծել նոր խնդիրները, քարացած մտածողությամբ գործել այսօրվա փխրուն աշխարհում: Հենց այս նոր մտածողությունն ու գործիքակազմն է, որ իսկզբանե դրվել է ԵԼՔ դաշինքի գործունեության հիմքում. չգնալ նախկին քաղաքական ուժերի տրորած արահետներով, չտրվել կարճաժամկետ փառքի արկածախնդրությանը: Ինչպես հայտնի խոսքն է ասում՝ անմտություն է ամեն անգամ անել նույն բանը և ամեն անգամ սպասել, որ կստանաս նոր արդյունք. հնարավոր չէ նույն քայլերով այլ արդյունքի հասնել։

Տարիներ շարունակ իշխանության կողմից հանրությանը մատուցվել է այն գաղափարը, որ իշխանությունը չունի իրական այլընտրանքներ, որ իշխանությունը միակն է, որ կարող է ստանձնել պետության կառավարման դժվարին և պատասխանատու գործը: Այս միտքը դարձել է մանիպուլյատիվ գործիք, որով իշխանությունը շատ հաճախ մոլորեցրել է հանրությանը՝ ի վերջո շատերի մոտ բերելով հետևյալ հարցադրումը՝ եթե ոչ նրանք, ապա ո՞վ: Ստացվում է՝ մի կողմից ձախողել պետության կառավարումը, մյուս կողմից՝ լինել «միակը». ահա այսօրվա Հայաստանի մեծագույն քաղաքական պարադոքսներից մեկը: Բայց այս պարադոքսի լուծումը մենք ունենք:

Ահա, թե ինչու մեզ համար առաջնային նշանակություն ունի հետևողականորեն ցույց տալ հանրությանը, որ մենք ունենք իրական այլընտրանք, ունենք պետության կառավարման ալտերնատիվ գործիքակազմ, նոր քաղաքական մշակույթ և մրցունակ թիմ: Ուստի, Ազգային ժողովում ԵԼՔ դաշինքն իսկզբանե հանդես եկավ տարբեր այլընտրանքային նախաձեռնություններով՝ առաջադրելով Ազգային ժողովի նախագահի սեփական թեկնածու և ներկայացնելով այլընտրանքային ծրագիր ու մոտեցումներ: ԵԼՔ դաշինքը հանդես եկավ Հանրապետության նախագահի այլընտրանքային թեկնածուի առաջադրման նախաձեռնությամբ, որը չհաջողվեց մյուս խմբակցությունների գործընկեր պատգամավորների մեզ չմիանալու պատճառով: Բազմաթիվ նախաձեռնություններ և այլընտրանքային ծրագրեր գտնվում են մշակման փուլում, որոնք պետք է դառնան Հայաստանի քաղաքական օրակարգի կարևորագույն գործոններ:

Մենք ամենօրյա ռեժիմով ձեռքներս պահում ենք քաղաքական փոփոխությունների զարկերակին, իսկ այս օրերին, ինչպես գիտեք, ամենից քննարկվող թեման Սերժ Սարգսյանի հնարավոր վարչապետության և դրա դեմ պայքարի մեթոդներն ու ռազմավարությունն են, դրա քաղաքական իմաստը, այդ գործընթացի շուրջ համախմբվելը կամ չհամախմբվելը: Շատերի մոտ սա դեժավյու է առաջացնում, բայց ամեն դեպքում հարկ եմ համարում ներկայացնել մեր մոտեցումները քննարկվող թեմաների մասին և այն ամենը, ինչին հավատում ենք մենք։

Դեռևս ամիսներ առաջ, ԵԼՔ դաշինքը, քննարկումների արդյունքում հանգեց կոնսենսուսային որոշման՝ առ այն, որ մեզ համար անընդունելի է Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երրորդ ժամկետը: Միևնույն ժամանակ, այդ կոնսենսուսի լույսի ներքո, քաղաքագիտորեն և իրավական տրամաբանությամբ բոլորս հասկանում էինք, որ Սերժ Սարգսյանն իր կուսակցության հետ միասին վերարտադրվել է դեռևս 2017 թվականի ապրիլի 2-ին, հետևաբար, ՀՀ քաղաքացիների հետ հարկավոր էր լինել անկեղծ և մեր հռետորաբանության մեջ օգտագործել ոչ թե վերարտադրություն, այլ երրորդ ժամկետ արտահայտությունը:

Այո՛, մենք համոզված ենք, որ Սերժ Սարգսյանը, երրորդ ժամկետին անցնելով, դրժում է նախկինում իր կողմից տրված խոստումը: Այսպիսով, հօդս է ցնդում սահմանադրական բարեփոխումների ամբողջ միֆը: Վերջին շրջանում ընդունված սահմանադրական օրենքներով ամեն բան արվեց, որ Հայաստանն ունենա անվերահսկելի սուպերվարչապետ և զրո խորհրդարանական կառավարում՝ իր եվրասիական բոլոր ավանդույթներով։ Ես խորապես համոզված եմ, որ Հայաստանը բռնապետություն դառնալու անհրաժեշտ ռեսուրս չունի. դա կատարյալ բախտախնդրություն է: Ուստի, Սերժ Սարգսյանի և ՀՀԿ֊ի՝ Հայաստանը բռնապետություն դարձնելու բոլոր փորձերը ձախողվելու են։

Մյուս կողմից, որպես խորհրդարանական ուժ, հավատարիմ լինելով մինչև հիմա գոյություն ունեցած մեր գործելաոճին, մենք կարող էինք առաջադրել վարչապետի այլընտրանքային թեկնածու, ներկայացնել այլընտրանքային ծրագիր. սա անելու համար, դաշինքի ներսում հարկավոր էր ունենալ միասնականություն և կոնսենսուս։

Մենք բազմիցս առիթ ենք ունեցել ասելու, որ չենք հավատում մեր գործընկերների կողմից շրջանառության մեջ դրված այն թեզին, որ ժողովուրդը կարող է թույլ չտալ Սերժ Սարգսյանին դառնալ վարչապետ։ Սա չի նշանակում, որ մենք չենք ցանկանում, որ ժողովուրդը թույլ չտա, ԻՀԱՐԿԵ ՈՉ: Պարզապես մենք ելնում ենք այն իրողությունից, որ ժողովուրդն ուղիղ մեկ տարի առաջ թույլ է տվել Սերժ Սարգսյանին դառնալ վարչապետ: Սերժ Սարգսյանին, ըստ էության, միայն մեկ բան կարող է հետ պահել վարչապետ լինելուց. վարչապետ դառնալու ցանկության բացակայությունը։ Մնացած բոլոր կոնֆիգուրացիաներով այս փուլում խաղն իսկզբանե պարտված է՝ թե՛ իրավական առումով, թե՛ ռեսուրսների պայքարում, թե՛ քաղաքագիտորեն: Այս փուլում պարտված խաղի պայմաններում ձեռք ենք բերելու հուսահատության եզրին հասցված քաղաքացիների, որոնց չափազանց դժվար է լինելու բացատրել, թե ինչու հերթական անգամ չստացվեց խոստացված հեղափոխությունը: Մյուս կողմից, մարդկանց դժվար է լինելու տրամադրել որևէ ընտրական պրոցեսի՝ գյուղում, քաղաքում կամ համապետական ընտրություններում։ Ուստի, մենք անկեղծ ենք մեր գործընկերների և մեր քաղաքացիների հետ: Մենք մեր քաղաքական վերլուծություններում, մեր ռեսուրսների հաշվարկում եկել ենք այն եզրահանգման, որ կարող ենք մարտահրավեր նետել Սերժ Սարգսյանին խորհրդարանում՝ առանց փողոցներում մարդկանց մոտ սին ակնկալիքներ ձևավորելու, իսկ հետո նրանց բացատրելու, թե ինչու չստացվեց այն, ինչին ինքներս էլ չէինք հավատում։ Չարդարացված հույսերն ավելի են խորացնում հուսահատության ճահիճը, որի դեմ պայքարելու խոստում է տվել ԵԼՔ դաշինքը:

Մյուս կողմից, առաջանում է լիովին տրամաբանական հարց՝ իսկ ի՞նչ անել այս իրավիճակում, եթե Սերժ Սարգսյանն է նշանակվում վարչապետ՝ քաղաքական մեծամասնության կոալիցիայի և չի բացառվում նաև՝ Ծառուկյան դաշինքի աջակցությամբ։

Կարծում եմ, այս փուլում մենք պիտի ստանձնենք իշխանությանը վերահսկելու և վերջինիս անսահմանափակ լիազորությունները սահմանափակելու գործառույթը, որն այս պահին առավել հնարավոր և իրատեսական է: Մենք պետք է իշխանությունների առջև առաջադրենք պայմաններ, որոնց համաձայն՝ ԵԼՔ դաշինքին, որպես խորհրդարանական ընդդիմության, և քաղաքացիական հասարակության հանրային լայն վստահություն ունեցող շերտերին պետք է տեղեր տրվեն երկրում առկա և փոփոխված սահմանադրությամբ ստեղծված բոլոր վերահսկիչ և անկախ կառույցներում, փոխզսպման և հավասարակշռման գործառույթ իրականացնող մարմիններում, որոնց վրա դրված չէ գործադիր իշխանության որևէ լիազորություն։

Մասնավորապես, իշխանությունը պետք է զիջի Ազգային ժողովի 2 մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնները, Սահմանադրական դատարանի ապագա անդամ նշանակելու քաղաքական իրավունքը, Բարձրագույն դատական խորհրդի 5 անդամներից 2֊ին նշանակելու քաղաքական իրավունքը, Մարդու իրավունքների պաշտպանին նշանակելու քաղաքական իրավունքը, Հանրային խորհրդի նախագահի պաշտոնը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 7 անդամներից 2֊ին և ՀՌԱՀ 7 անդամներից 2-ին նշանակելու քաղաքական իրավունքը, Հաշվեքննիչ պալատի 7 անդամներից 3-ին նշանակելու իրավունքը, Կենտրոնական բանկի խորհրդում 8 անդամներից 2-ին նշանակելու հնարավորությունը, հնարավորություն տալ ընդդիմադիր ուժերի և քաղաքացիական հասարակության հանրային լայն վստահություն ունեցող ինստիտուտների առաջարկությամբ նշանակել ՏՄՊՊՀ 7 անդամներից 3-ին և ՀԾԿՀ 5 անդամներից 2-ին, ինչպես նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 5 անդամներից առնվազն 3-ին՝ բնականաբար մրցութային և հարցազրույցի փուլերն անցնելու պարագայում:

Հայաստանին վերջին տարիներին հասցված համակարգային վնասը կարող է նվազեցվել միայն այս կերպ՝ քաղաքացիական հասարակության և ընդդիմության հետ համագործակցության ճանապարհով՝ զսպումների և հակակշիռների ստեղծման արդյունքում. այլ տարբերակ չկա և լինել չի կարող:

Միաժամանակ, հարկավոր է նշել, որ նոր խորհրդարանի ձևավորման այս մեկ տարվա ընթացքում իշխանության հեղինակությամբ տեղի են ունեցել մի շարք հակաժողովրդավարական իրադարձություններ, որոնք առավել կենսական են դարձնում վերջինիս վերահսկելու անհրաժեշտությունը: Մասնավորապես՝ Ազգային ժողովում խորհրդարանական մեծամասնության կողմից կայացվեց քաղաքական որոշում՝ կրճատելու Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների թիվը՝ այն դարձնելով 9: Պատճառն այն էր, որ 10-րդ հանձնաժողովի նախագահը պետք է լիներ ԵԼՔ խմբակցության ներկայացուցիչ, ուստի, նման որոշում կայացվեց՝ կանխելու համար այդպիսի զարգացումը:

Խախտումներով ընդունվեց նոր դատական օրենսգիրքը, որի համաձայն՝ 2019 թվականից փաստաբանների նկատմամբ կկիրառվի դատական տուգանք: «Հաց բերող» Արթուր Սարգսյանը մահացավ քրեակատարողական հիմնարկում՝ ունենալով կալանավորման հետ անհամատեղելի հիվանդություններ և դրա համար մինչ այժմ ոչ ոք պատասխանատվություն չի կրել:

Բարձրացվեցին հարկերը և այլ պարտադիր վճարները, ընդդիմադիր պատգամավորի նկատմամբ իշխանական պատգամավորի կողմից բռնություն կիրառվելու հարցով խորհրդարանում մերժվեց էթիկայի հանձնաժողովի նիստ գումարելու և այն քննարկելու նախագիծը:

Նոր օրենքի համաձայն՝ կառավարության նիստերը դառնում են դռնփակ, արգելվում է լրագրողների մուտքը Երևանի ավագանու նիստերին: Խախտվում է Սահմանադրությունը՝ ստեղծելով առաջին փոխվարչապետի պաշտոն, իսկ կառավարության կառուցվածքը դառնում է այնպիսին, որ այն վերջնականապես դուրս մնում խորհրդարանական վերահսկողությունից՝ վերածվելով վիթխարի ուժով օժտված անվերահսկելի մեքենայի:

Հայաստանում գործող իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների պնդումների համաձայն՝ Հայաստանում առկա են քաղաքական բանտարկյալներ. ես կիսում եմ այդ կարծիքը և գտնում եմ, որ բռնության հետ որևէ աղերս չունեցող հասարակական-քաղաքական բոլոր գործիչները, ովքեր այս պահին գտնվում են բանտերում կամ ում նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում, պետք է անհապաղ ազատ արձակվեն, իսկ քրեական հետապնդումը նրանց նկատմամբ պետք է դադարեցվի:

Վերը նշված բոլոր փաստարկները և քաղաքական իրողությունների խորքային գնահատականը ևս մեկ անգամ ապացուցում են, որ Հայաստանում տեղի է ունենում ժողովրդավարության շարունակական հետընթաց, որը կանգնեցնելու համար հարկավոր են արմատական և համակարգային փոփոխություններ: Ես համոզված եմ, որ եթե իշխանությունը շարունակի անտեսել բերված փաստարկները, մերժել քաղաքական պայքարի քաղաքակիրթ մշակույթը, չլսել թե՛ իմ և թե՛ ինձ պես մտածող այլ քաղաքացիների ձայները, երկրի ներսում ավելի հաճախ են լսվելու կրակոցների ձայները, որոնք տասնամյակներով հետ են շպրտելու Հայաստանը՝ խորացնելով ժողովրդի հուսալքությունը և խարխլելով պետության հիմքերը»։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 15:48 Կիրանցի բնակիչներին ակնհայտ բլոկադայի մեջ են պահում. մի քանի պատգամավորներ, չնայած ոստիկանական արգելքին՝ հասել են Կիրանց Այսօր, 15:34 Սահմանների որոշման գործընթացում դրական արդյունքը հույս է ներշնչում, որ վերջապես կարող է խաղաղության պայմանագիր կնքվել. Ալիև Այսօր, 15:29 Թուրքերի պահանջով Հայաստանում գյուղերի ճամփաներն են փակվում․ Վարուժան Գեղամյան Այսօր, 14:52 Ելնելով անվտանգային անհրաժեշտությունից՝ Կիրանցում հաշվառում չունեցող քաղաքացիների մուտքը բնակավայր ժամանակավորապես սահմանափակվել է․ ԱԱԾ Այսօր, 14:47 Մեր պարտականությունն է գնալ և կիրանցեցիների կողքին լինել, թուրքահպատակ քաղաքականություն են վարում․ Աննա Գրիգորյան (Տեսանյութ) Այսօր, 14:27 Մնայիք Արցախում, ինչի դուրս եկաք. ոստիկանապետը՝ արցախցի լրագրողին Այսօր, 14:05 Հրահրում եք, որ բախում լինի՞․ Լարված իրավիճակ՝ Կիրանցում Այսօր, 13:29 Ցո՛ւյց տվեք հրամանը․ ընդդիմադիր պատգամավորների մուտքը Կիրանց արգելում են․ ուղիղ Այսօր, 13:20 «Մենք խաղաղություն ուզում ենք՝ այո՛, բայց ոչ ամեն գնով»․ Բագրատ Սրբազանի քարոզը Սուրբ Աննա եկեղեցում Այսօր, 13:07 «Դիտմա՞մբ ես եկել»․ միջադեպ՝ Բագրատ Սրբազանի մասնակցությամբ Սուրբ պատարագին Այսօր, 12:44 Վահագն Չախալյանը ազատության մեջ է Այսօր, 12:38 Խուլիգանություն՝ Մ. Աբեղյանի անվան դպրոցի մոտ․ մասնակիցները դպրոցի անչափահաս սաներ են և ցուցարարներ Այսօր, 12:31 Հրամանատարաշտաբային զորավարժության շրջանակում շարունակվել են պլանով նախատեսված միջոցառումները․ ՀՀ ՊՆ Այսօր, 12:11 Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խոսեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասին (168.am) Այսօր, 11:45 Ժողովրդի կողմից իշխանության ձևավորման մի մեխանիզմ կա. Արսեն Թորոսյան Այսօր, 11:26 Իրանի և Ադրբեջանի պետական սահմանին սկսվել է Ռաիսի-Ալիև հանդիպումը Այսօր, 11:06 Լույս չի լինի Երևանի և 5 մարզի մի շարք հասցեներում Այսօր, 10:56 Սպասվում է անձրև և ամպրոպ, ջերմաստիճանը մայիսի 20-23-ին աստիճանաբար կբարձրանա Այսօր, 10:51 Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Հոգեգալստյան տոնը Այսօր, 10:43 Ավտովթար Սիսիան-Գորայք ավտոճանապարհին․ կան տուժածներ Այսօր, 10:25 Հանրապետությունում կա փակ ավտոճանապարհ 18/05/2024 22:19 Եթերում «Իմնեմնիմի»-ն է․ Այսօրվա հերթապահները Էդգար Ղազարյանն ու Լուսինե Հարոյանն են 18/05/2024 21:55 «Էդպես ասաց, նայեց դեմքիս, թողեց, գնաց»․ Տավուշի մարզպետը Կիրանցի բնակչուհուն սպառնացել է՝ եթե չլքի իր տունը, որ այն հանձնեն Ադրբեջանին, նրան «զորքով կհանեն» (Տեսանյութ) 18/05/2024 21:27 «Անընդունելի է»․ Բագրատ Սրբազանն իր զորակցությունը հայտնեց Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, Հայաստանի քաղբանտարկյալներին՝ Աշոտյանին, Ասլանյանին, Մալյանին, Սամսոնյանին, Սաղաթելյանին, մյուսներին 18/05/2024 21:09 Գնե՛լ Սանոսյան, դու ուղղակի քմահաճույքն ես կատարում մի մարդու, որը ծայրից ծայր ստախոս է 18/05/2024 20:55 ՔՊ պատգամավորներ, կառավարության անդամներ, փորձագետ կոչվածներ, ծախու գրչակներ, ֆեյք-մեյք, բոլորդ․ Ալիևն այսօր ծաղրում էր ձեզ, դե խոսեք, տղամա՞րդ չեք․ Հազիվ հարձակվում եք էս ժողովրդի վրա 18/05/2024 20:37 Հստակ է՝ մենք ինչ ենք ուզում անել․ ուզում ենք ստին զգետնել, պարտության մատնել, ուզում ենք, որ Ճշմարտությունը հաղթանակի․ Բագրատ Սրբազան 18/05/2024 20:17 Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակից կոչ ուղղեց ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին՝ դադարեցնել հացադուլը, ԱԱԾ-ին էլ հրապարակային դիմեց՝ թույլ տվեք հանդիպել նրա հետ 18/05/2024 20:02 Մի շարք ոստիկաններ անչափահասների ծնողներին սպառնալիքներ են հնչեցրել՝ կապված նրանց երեխաների հետ․ Փաստաբանն զգուշացրեց․ «Խելքներդ գլուխներդ հավաքեք, ամեն ինչ արձանագրվում է» 18/05/2024 19:44 Քաղաքական ուժերի, զինվորականների, մշակույթի գործիչների հետ այսօրվա հանդիպումները Բագրատ Սրբազանը շատ դրական և խոստումնալից գնահատեց 18/05/2024 19:26 Ուկրաինայում և Գազայի հատվածում պատերազմ չէր լինի, եթե ԱՄՆ-ում իշխանության ղեկին «հիմար մարդիկ» չլինեին․ Թրամփ 18/05/2024 19:07 Հստակ ասել ենք՝ դեմ ենք միակողմանի զիջումներին․ Նոյեմբերյանի համայնքապետ (168.am) 18/05/2024 18:56 35-40 տարեկան տղամարդը ռեստորանային համալիրի տանիքից ցած նետվելու միջոցով ինքնասպանություն է գործել 18/05/2024 18:45 Ալիևն ուզում է ամբողջը և միանգամից, Նիկոլը տալիս է մաս-մաս և փուլերով․ Սա է «բանակցությունների» ողջ բովանդակությունը․ Արմեն Աշոտյան 18/05/2024 18:29 Սև ծովում նավ է խորտակվել 18/05/2024 18:14 Սահմանադրության 148-րդ հոդվածի պահանջների բավարարման տեսանկյունից՝ Բագրատ Սրբազանին Հայաստանի վարչապետ առաջադրելու որևէ սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի․ Գևորգ Դանիելյան 18/05/2024 17:57 «Հաճախ ասել եմ բաներ, որ մեծամասնության սրտով չի եղել, բայց կեղծել չեմ կարող»․ Էդուարդ Շարմազանովը՝ քաղաքական ուժերի համախմբման մասին 18/05/2024 17:44 Մեր երկրում իշխանությունը զավթված է սատանայի կողմից, ուստի բնական է, որ նրա դեմ պայքարը պիտի հենց Արբազան կոչվեր․ Արմեն Աշոտյան 18/05/2024 17:29 Գիտեմ՝ պարոն Աբազյանը լսում է, դատախազությունը լսում է․ ես հանցագործության մասին հաղորդում եմ տվել․ այն մարդկանց, որոնք մեզ զրպարտել են, պատասխանատվության ենթարկեք․ Բագրատ Սրբազան 18/05/2024 17:15 «Այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց»․ Ավարտվեց Բագրատ Սրբազանի հանդիպումը՝ պահեստազորի սպաների հետ 18/05/2024 17:06 Սահմանապահները նախնական տեղազննում են իրականացնում Կիրանցում 18/05/2024 16:53 Տեղեկությունները, որ սահմանը անցնելու է Կիրանցում նոր կառուցվող դպրոցի մերձակայքով, ցավոք, հաստատվեցին․ Գառնիկ Դանիելյան 18/05/2024 16:42 Վերահաստատվել է՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության հեռացումն այլընտրանք չունի․ «Շանթ Դաշինք»-ը՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպման մասին 18/05/2024 16:30 Ռուսական կողմի վերահսկողության տակ է անցել բնակավայր՝ Խարկովի շրջանից 18/05/2024 16:17 Հակառակորդի կամքն են կատարում․ Տիրան Խաչատրյանը՝ «սահմանազատման» մասին 18/05/2024 16:02 Պատրաստ եմ անդրադառնալ Պետրոսի ցանկացած հարցադրմանը՝ անգամ ՔԿՀ-ից, եթե նա ունենա բավարար կամք և խիզախություն՝ ինձ եթեր տրամադրելու և այն առանց մոնտաժի ցուցադրելու․ Արմեն Աշոտյան 18/05/2024 15:46 Սրբազանն առաջարկեց՝ Կիրանց արվեստագետների խումբ գնա 18/05/2024 15:41 Ավտովթար` Երևան-Սևան ավտոճանապարհին․ կան տուժածներ 18/05/2024 15:28 Ապօրինի ձերբակալություններով տանջված ու հեղափոխություն արած ուժը հաղթելով դևին՝ դարձել է նույն դևը. Իշխան Գևորգյան 18/05/2024 15:22 Հրազենի գործադրմամբ աղմկահարույց սպանության և սպանության փորձի դեպքից կասկածյալն անցակետի մոտ բռնվել է 18/05/2024 15:13 Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. վերաբացվեց Կապի թանգարանը․ Լուսանկարներ 18/05/2024 15:09 Ս.Թ.-ն նախնական համաձայնության գալով Մ.Ս.-ի հետ, Գյումրում հանդիպել է վերջինիս հետ և 2800 ԱՄՆ դոլարով գնել հրազեններ․ ՊՆ (Տեսանյութ) 18/05/2024 15:00 Շատերի համար ընկալելի չի, թե էս արքեպիսկոպոսը փողոցներում ինչու է թրև գալիս, բայց ես այդ կոչումին ու ձայնին եմ ականջալուր եղել․ Սրբազան 18/05/2024 14:36 Շարժումը հաջողության կհասնի, եթե նախկինում իշխած ուժերը քաղաքական իմաստով քաշվեն մի կողմ․ Խաժակյան (Տեսանյութ) 18/05/2024 14:25 Ես չեմ տեսել այսքան կոնսենսուսային դրսևորում, որքան տեսա Սրբազանի հետ հանդիպմանը. Մամիջանյան (Տեսանյութ) 18/05/2024 14:18 Նիկոլը թշնամու համար հարձակման ճանապարհ բացեց՝ Տավուշով Լոռի մտնելու․ Վրթանեսյան 18/05/2024 13:57 Պարոն Ղալումյանն ասեց՝ դուք ցույց եք արել, Բաքուն տեսավ, որ ակտիվ եք, դրա համար Ալիևը քարտեզը սենց ա գծել․ Կիրանցեցի 18/05/2024 13:48 Միրզոյանը ԵԱՀԿ նախագահի հետ տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակն է քննարկել 18/05/2024 13:32 ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ արդեն Կիրանցում են․ «Ազատություն» 18/05/2024 13:28 «Թանգարանների գիշեր» միջոցառման շրջանակներում Երևանի մետրոպոլիտենն այսօր աշխատելու է արտակարգ ռեժիմով 18/05/2024 13:16 24News-ի լրագրողը ճանաչվել է տուժող 18/05/2024 13:07 Երևանում փոքր կենտրոնի որոշ հատվածներ վաղը ժամանակավորապես փակ կլինեն 18/05/2024 13:01 Փողոցի ճնշմամբ՝ անցումային ղեկավարի թեկնածու պետք է լինի Բագրատ Սրբազանը․ Սուրեն Սուրենյանցը՝ քաղաքական ուժերի կոնսենսուսի մասին 18/05/2024 12:39 Կիրանցում բողոքի ակցիայի 2 մասնակից ձերբակալվել է` թմրամիջոց պահելու և տեղափոխելու կասկածանքով․ ՔԿ 18/05/2024 12:33 Ճանապարհը կառուցենք, կլինի անվտանգություն․ Սանոսյանը` կիրանցեցիներին 18/05/2024 12:23 Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են Հայաստանի վերահսկողության ներքո. Կիրանցի բնակիչը հակադարձում է վարչապետի աշխատակազմին 18/05/2024 12:15 Մարզպետն ու սահմանապահ զորքեը գնացել են Կիրանց՝ տրակտորով դելիմիտացիայի աշխատանքներ անելու, բայց գյուղացիները չեն թողել 18/05/2024 12:09 Պետք է ձևավորվի քաղաքական նոր մշակույթ, այստեղից է կախված՝ կլինի հակադրման, մերժման, թե համագործակցության և հարատևման մշակույթ․ Պետրոսյան 18/05/2024 11:50 Համարում ենք, որ այս փուլում Սրբազանը համախմբմանն ուղղված միակ հնարավորությունն է․ Առաքելյան 18/05/2024 11:41 Հանրապետության հրապարակի թիվ մեկ շենքում գտնվող խոչընդոտը պետք է հեռացվի կամ հեռանա, և ամեն ինչ պետք է լինի իրավական ճանապարհով․ Սրբազան 18/05/2024 11:34 ԵՊՀ ռեկտորի պահանջով աշխատողներին ստիպում են դուրս գալ արհմիությունից․ ահազանգ 18/05/2024 11:21 Կյանքի օրինաչափություն է՝ հին տիկերի մեջ նոր գինի չի լցվում․ Բագրատ Սրբազանը՝ նախկին նախագահների հետ հանդիպման մասին 18/05/2024 11:10 Սրբազանն առավելագույնս համապատասխանում է վարչապետի թեկնածուի պահանջներին, Սահմանադրության արգելքը հաղթահարելի խոչընդոտ է․ Հարությունյան (Տեսանյութ) 18/05/2024 10:50 Տավուշի ու Արարատի մարզերի առաջիկա հանձումների հետևանքով Ադրբեջանն արդեն կարողանալու է ուզած ժամանակ շրջափակել Հայաստանի հյուսիսն ու հարավը․ Թյուրքագետ 18/05/2024 10:46 Ալեն Սիմոնյանը Ժնևում հանդիպել է Կանադայի սենատի նախագահի և Կատարի խորհրդարանի փոխխոսնակի հետ 18/05/2024 10:40 Միրզոյանը Նիդերլանդների պաշտոնակցի հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրին 18/05/2024 10:27 Թալինի մոտ մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից ու հայտնվել դաշտամիջյան մասում․ կա զոհ և տուժած 18/05/2024 10:22 ՌԴ-ն պետք է վերանայումներ մտցնի Հարավային Կովկասում իր առաջնահերթությունների հարցում․ Աբրահամյան 18/05/2024 10:11 Բողոքի ակցիաներին մասնակցող «Ազատազէնի» ձերբակալված 5 անդամներն ազատ են արձակվել. Փաստաբան 18/05/2024 10:09 «Ժողովուրդ». ՔՊ-ն գնում է ԵՄ՝ ռուսական զորքերո՞վ 18/05/2024 10:08 «Փաստ». Փաշինյանին պետք է մոբիլիզացնել այլ սատելիտների 18/05/2024 10:05 «Հրապարակ». Տավուշի մարզպետը կիրանցեցիներին ասել է՝ ամեն ինչ ավարտված է, իրենք չեն կարող ոչինչ փոխել՝ սահմանը գծված է 18/05/2024 10:03 «Ժողովուրդ». Ով է կասկածվում Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի մեջ 18/05/2024 10:02 «Հրապարակ». Փաշինյանն անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել 18/05/2024 10:01 «Փաստ». Ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը» ՆԳ փոխնախարար Արփի Սարգսյանն է ստանձնել 18/05/2024 09:56 «Ժողովուրդ». «Կողմ եմ արտահայտվելու». Գեղամ Նազարյանը՝ իմպիչմենտի մասին 18/05/2024 09:54 «Հրապարակ». Ինչ է խոստացել Փաշինյանը Արփինե Սարգսյանին 18/05/2024 09:52 «Փաստ». Սրբազանը չի հանձնվի ու գործը կհասցնի մինչև վերջ 18/05/2024 09:50 «Ժողովուրդ». ՊՆ-ն հնարավոր ընդվզումները կանխելու համար նոր պաշտոններո՞վ է «կաշառում» գնդապետներին 18/05/2024 09:49 «Հրապարակ». Ինչ պահանջներ են ներկայացրել քաղաքական որոշ ուժեր Բագրատ Սրբազանին 17/05/2024 23:14 Հենրիխ Մխիթարյանը միջազգային հանրությանը հիշեցրել է՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը Բաքվի բանտում ապօրինի կալանքի տակ է 17/05/2024 23:00 «Ես հրապարակավ զգուշացրել էի»․ Պուտինը հայտարարել է, որ ի պատասխան Ուկրաինայի կողմից Բելգորոդի գնդակոծման, Խարկովի ուղղությունը սանիտարական գոտու է վերածվելու 17/05/2024 22:46 ԵԽ-ն ընդունել է արհեստական ինտելեկտի կիրառումը կանոնակարգող համաձայնագիրը․ Այն չպետք է օգտագործվի ժողովրդավարական ինստիտուտները խարխլելու համար 17/05/2024 22:33 Փամբակ գետում տղամարդու դի է հայտնաբերվել 17/05/2024 22:21 Ժառանգական մաշկախտ. Ի՞նչ անել 17/05/2024 22:09 Ալմաթիում Բայրամովի հետ հանդիպման մանրամասները Միրզոյանը ներկայացրել է Գերմանիայի արտգործնախարարին 17/05/2024 21:58 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ներկայացնում է մայիսի 18-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը 17/05/2024 21:47 «Ես միշտ ժողովրդի հետ եմ»․ Ալիկ Սարգսյան («Հրապարակ») 17/05/2024 21:27 «Ով համբերեսցէ՝ իսպառ նա կեցցէ»․ Բագրատ Սրբազանը հայտարարեց՝ ուրիշ տարբերակ չունենք՝ բացի հաղթանակը 17/05/2024 21:09 Մհե՛ր Գրիգորյան, ինչպե՞ս եք կարողանում գլուխը հանգիստ բարձին դնել․ Դարձել եք հակապետական այս ամբողջ գործընթացն իրականացնողը, հրաժարվե՛ք, Ձեր գլխին է ջարդվելու ամբողջը

Տվյալ բաժնի վերջին նյութերը