03/04/2018 17:36
Չեմ ուզում բաներ ասեմ, որ վնասի իրեն. Արցախի ՄԻՊ-ն իր նախաձեռնությամբ ցանկություն չունի շփվել Ասյա Խաչատրյանի հետ
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը ցանկություն չունի հանդիպել Ստեփանակերտում ոստիկանության հետ ընդհարում ունեցած Ասյա Խաչատրյանի հետ։
«Ես իմ նախաձեռնությամբ, անկեղծ ասած, ցանկություն կամ անհրաժեշտություն չունեմ այս պահին Ասյա Խաչատրյանի հետ շփվելու», - «Ազատության» եթերում ասաց Ռուբեն Մելիքյանը։
Թե ինչու ցանկություն չունի Արցախի ՄԻՊ-ը հանդիպել Ասյա Խաչատրյանին, նա պատասխանեց. «Իսկ ինչու պետք է գնամ Ասյա Խաչատրյանի հետ շփվելու նախաձեռնության, ես իմ նախաձեռնությամբ նման բան չեմ նախաձեռնի, ինձ թվում է՝ հասկանալի է նաև, թե ինչ պատճառներով, որովհետև մենք ունեցանք իրավիճակ, երբ մեր՝ մոտ մեկ ժամ տևած խոսակցությունը հրապարակավ ներկայացվեց այլ կերպ։ Ես չեմ ուզում նաև բաներ ասեմ, որ վնասի Ասյա Խաչատրյանին»։