03/04/2018 14:47
Մոսկվայի «Բուրգեր Քինգում» ծխի պատճառով տարհանվել է ավելի քան 6 հազար մարդ
Մոսկվայի «Աֆիմոլլ» առևտրի կենտրոնում գտնվող «Բուրգեր Քինգ» ռեստորանում ծխի պատճառով ավելի քան 6 հազար մարդ է տարհանվել, հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով արտակարգ իրավիճակների նախարարությանը:
Հրշեջները ստուգել են տարածքում հրդեհի հնարավոր գաղտնի օջախների առկայությունը: Ստուգումների արդյունքում՝ հրդեհի օջախ չի հայտնաբերվել: Ծխի պատճառ է դարձել ռեստորանում ուտեստի պատրաստման գործընթացը: