03/04/2018 17:50
ՆԱՏՕ–ն հրաժարվել է ռուս դիվանագետներին վիզա տրամադրել
ՆԱՏՕ–ն մերժել է վիզա տրմադրել ռուս դիվանագետներին, որոնք պատրաստվում էին մեկնել Բրյուսելի մշտական ներկայացուցչություն աշխատելու։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն, փոխանցում է РИА Новости-ն:
Նրա խոսքով, ՆԱՏՕ–ն 7 դիվանագետներին պերսոնա նոն գրատա է հայտարարել և հրաժարվել է վիզա տալ երեք աշխատակիցների։
Հյուսիսատլանտյան դաշինքը նախկին ռուսական լրտես Սկրիպալի և նրա դստեր թունավորման դեպքի հետ կապված արտաքսել էր ՆԱՏՕ առաքելության 7 ռուս դիվանագետների։