03/04/2018 13:45
ՀՀԿ-ն առաջիկայում կհայտարարի վարչապետի թեկնածուի անունը
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը առաջիկայում կհայտարարի վարչապետի թեկնածուի անունը, Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
Նա նշեց, որ այս պահին դեռ որոշված չէ, սակայն, թե որ օրն են հայտարարելու։
Հարցին՝ հնարավո՞ր է առաջիկա Գործադիր մարմնի նիստում հայտարարվի, կամ կուսակցության խորհրդի նիստում, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Երբ որ գործադիր կամ խորհրդի նիստ հրավիրենք, անպայման կտեղեկացնենք»:
«Այս պահի դրությամբ՝ վաղը, մյուս օրը դեռ նիստ հրավիրված չէ», - նշեց ՀՀԿ խոսնակը։