03/04/2018 11:09
Գիշերը Լևոն Ալթունյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում տեսակցել է պայթյունից տուժածներին
Ապրիլի 2-ին՝ ժամը 20:44-ին, Հյուսիսային պողոտայի թիվ 5 հասցեում գտնվող «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 8 տուժած անմիջապես տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ այսօր տուժածներից մեկը դուրս է գրվել։
Բոլոր տուժածների մոտ առկա են ստորին վերջույթների, փափուկ հյուսվածքների քերծած վերքեր։
Տուժածներից մեկի մոտ պայթյունի հետևանքով առաջացել են աջ զստոսկրի և աջ ազդրի շրջանի կտրած, պատռած վերքեր, ում անմիջապես վիրահատել են: Վերջինիս վիճակը բժիշկները գնահատում են ծանր, իսկ մյուս 6-ինը` միջին ծանրության:
Նշենք, որ գիշերը ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում տեսակցել է տուժածներին, տեղեկացել նրանց առողջական վիճակով և հետաքրքրվել ցուցաբերվող բժշկական օգնության ընթացքով։