03/04/2018 00:34
«Բուրգեր Կինգում» պայթյունից տուժած 8-ամյա Ռուբինա Մարկոսյանի վիրահատությունն ավարտվել է
Պայթյունից տուժած 8-ամյա Ռուբինա Մարկոսյանի վիրահատությունն ավարտվել է, հայտնեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի տնօրեն Արա Մինասյանը:
8-ամյա Ռուբիանն ստացել էր ծանր վնասվածք:
«Բարեհաջող անցել է վիրահատությունը։ Հետևանքներ առողջության համար չի լինի։ Նախադրյալները այդպիսին են, որ ամեն ինչ շատ լավ կլինի։ Աղջիկը դեռ երկու շաբաթ էլ կմնա հիվանդանոցում», - ասաց նա։
Արա Մինասյանն ասաց նաև, որ մյուս 7 վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում:
«Բավականին մեծ վնասվածք է ազդրի վերին երրորդականում, մկանները բոլորը վնասվել են, վնասվածքը մինչև ոսկոր է հասել», - ասել էր ԲԿ ժամանած ԱԺ նախագահ, մանկաբույժ Արա Բաբլոյանը:
Սպասվում է, որ 8-ամյա աղջկան այսօր կտեղափոխեն պալատ: