03/04/2018 10:48
«Բուրգեր Քինգում» պայթյունի հետևանքով տուժած ՌԴ 3 քաղաքացիներն ու Իրանի մեկ քաղաքացին շարունակում են մնալ հիվանդանոցում
Երեկ Հյուսիսային պողոտայում «Բուրգեր Քինգում» տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած ՌԴ 3 քաղաքացիներն ու Իրանի մեկ քաղաքացին շարունակում են բուժում ստանալ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում, Aysor.am-ին փոխանցում են Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 3-ին` ժամը 07:45-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ հերթապահ բժշկից ճշտվել է, որ տուժածներից Զեյնաբ Հուսեինին դուրս է գրվել, Ռուբինա Մարկոսյանի առողջական վիճակը գնահատվել է ծանր, իսկ մյուսներինը` բավարար: