10/04/2018 20:20
Էմբեր Հյորդը բարեգործությանն է նվիրել Ջոնի Դեփի հետ ապահարզանից ստացած գումարը
Ամերիկացի դերասանուհի Էմբեր Հյորդը կատարել է խոստում՝ բարեսիրական նպատակների համար նվիրաբերելու խոստումը, որն իրեն հասնում Էր Հոլիվուդի աստղ Ջոնի Դեփի հետ ապահարզանից հետո: Դա տեղի Է ունեցել ամուսնալուծությունից ավելի քան մեկ տարի անց, հայտնել Է TMZ նորությունների ռեսուրսը:
Ռեսուրսի տվյալով՝ Հյորդը մինչև 5 միլիոն դոլարի նվիրատվություն է կատարել Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցին, ԱՄՆ-ի ուռուցքաբանական ընկերությանը, AEG ընկերությանը և մի շարք այլ կազմակերպությունների: Ժամանակին դերասանուհին ասում էր, թե վերջին տասը տարվա ընթացքում կամավոր է աշխատել «Հրեշտակների քաղաքի» մանկական հիվանդանոցում:
Դատարանում ձեռք բերված համաձայնությանը համապատասխան՝ Դեփը պետք Է 7 միլիոն դոլար վճարեր Հյորդին: