13/04/2018 22:13
Հանրահավաքի մասնակիցները հինգ ուղղությամբ փակել են Մաշտոցի պողոտան. նշանակվել են պատասխանատուներ (Տեսանյութ)
Սերժ Սարգսյանի հնարավոր վարչապետության դեմ պայքարող «Իմ քայլը» շարժման ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրենք հինգ ուղղությամբ շրջափակել են Ֆրանսիայի հրապարակը:
Նա ասաց, որ ամեն ուղղությամբ ունենալու են պատասխանատուներ:
«Մաշտոցի պողոտա-Մոսկովյան փողոցի հատվածի պատասխանատուներն են Դավիթ Սանասարյանն ու Արմեն Գրիգորյանը, Բաղրամյան-Մոսկվյան հատվածի պատասխանատուներն են Արմեն Մարտիրոսյանն ու Պետրոս Մակեյանը, Թումանյան-Մաշտոցի պողոտա խաչմերուկի պատասխանատուներն են Հայկ Բարսեղյանն ու Շահեն Հարությունյանը, Սայաթ-Նովա հատվածի պատասխանատուներն են Տիգրան Ավինյանն ու Գարիկ Սարգսյանը, իսկ Հյուսիսային պողոտայի հատվածի պատասխանատուներն են՝ Արարատ Միրզոյանն ու Սուրեն Պապիկյանը», - ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը բոլորին հորդորեց ակտիվորեն համագործակցել: