13/04/2018 09:55
«Իրատես». Առողջապահության նախարարի թեկնածուներն անսահման շատ են
«Իրատես»-ը գրում է. «Ձևավորվելիք կառավարության հարցում սպասումներն արդեն անտանելի են դառնում, մասնավորապես, առողջապահության նախարարի հարցում. հավակնորդներն անսահման շատ են, նրանցից յուրաքանչյուրն անում է ամեն ինչ, որպեսզի «всех белее и милее» լինի` այս մի քանի օրվա մեջ. ուռուցքաբանականում` Տանանյանենց հիվանդանոցում, արտառոց հարգալից են սկսել վերաբերվել հիվանդներին, պետպատվերի նորմերին, Արտավազդ Սահակյանին էլ լոբբինգ են անում ոչ միայն կոալիցված դաշնակցականները, այլև՝ մոտիկ-հեռու «բարեկամները»: Իսկ Իզմիրլյան հիվանդանոցի «ակունքներում» կանգնած Չարչյան ու Մուրադյան Արմենների հույսն ու հավատն էլ Վեհափառ Գարեգին Բ-ն է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: