14/04/2018 15:23
Bank of America-ն հրաժարվում է ֆինանսավորել զենքի արտադրությունը
Bank of America փոխնախագահ Անն Ֆինուկենը հայտնել է ֆինանսական հաստատության կողմից զենք արտադրողներին վարկերի տրամադրման գործընթացի դադարեցման մասին, հաղորդում է Bloomberg-ը:
«Մենք մտադիր չենք այլևս ֆինանսավորել քաղաքացիների կողմից օգտագործվող ռազմական մոդելի հրազենային սպառազինությունը», - ասել է նա:
Նշվում է, որ խոսքը, մասնավորապես, վերաբերում է այնպիսի զենք արտադրողներին, ինչպիսիք են Remington-ը, Sturm-ը, Ruger & Company-ն և Vista-ն: