14/04/2018 15:45
ԱՄՆ և նրա դաշնակիցների հարվածը ամրապնդում է Սիրիայի վճռականությունն ահաբեկչության դեմ պայքարում. Ասադ
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի կողմից իրականացված հարձակումն ամրապնդում է սիրիացիների վճռականությունն ահաբեկչության դեմ պայքարում: Այս մասին Ասադն ասել է Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ հեռախոսազրույցի ժամանակ, փոխանցում է РИА Новости-ն:
«Ասադն ընդգծել է, որ այդ ագրեսիան կհանգեցնի միայն Սիրիայի ժողովրդի վճռականության ամրապնդմանը՝ շարունակելու պայքարը և ճնշելու ահաբեկչությունը երկրի ամեն դյույմի վրա», - ասվում է հեռախոսազրույցից հետո տարածված հաղորդագրության մեջ: