16/04/2018 14:01
Երևանի կենտրոնում ճանապարհները հիմնականում բաց են երթևեկության համար. Աշոտ Ահարոնյան
Երևանի կենտրոնում ճանապարհները հիմնականում բաց են երթևեկության համար, Aysor.am-ին ասաց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
Նրա խոսքով, փակ է Մաշտոցի պողոտա և Բաղրամյանի պողոտա հատվածով երթևեկությունը:
Ավելի վաղ, «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց իր կողմնակիցներին բացել փողոցները և հավաքվել Բաղրամյան պողոտայի սկզբնամասում: