16/04/2018 15:38
Ոստիկանությունը Բաղրամյան պողոտայում ձայնային նռնակներ է կիրառում. կան վիրավորներ
Բաղրամյան պողոտայում լարված իրավիճակը շարունակվում է: Քիչ առաջ ոստիկանությունը կիրառեց հատուկ միջոցներ: Լսվում են պայթուցիկների ձայներ: Aysor.am-ի տվյալով, դրանք ձայնային նռնակներ են:
Ցուցարարներից ոմանք վնասվածքներ են ստացել:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ցուցարարների մի մասին հաջողվել է ճեղքել ոստիկանական առաջին պատնեշը Բաղրամյան պողոտայում: Նրանք շարժվում են Ազգային ժողով:
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հորդորել էր Փաշինյանին, որը բարձրացել էր արգելապատնեշի վրա, չտանել իրավիճակը բախման: