16/04/2018 08:38
Ցուցարարները փակել են Բաղրամյան պողոտան
Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարող «Իմ քայլը» նախաձեռնության ցուցարարները քիչ առաջ փակել են Բաղրամյան պողոտան:
Նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը ներողություն խնդրեց բոլոր քաղաքացիներից պատճառված անհանգստության համար՝ մեկնաբանելով, որ իրենք նման քայլի են դիմում, որպեսզի պայքարեն Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ, որը, Փաշինյանի խոսքով, ավելի մեծ անհարմարություն կլինի ապագայում:
Նա կոչ արեց սկսել անհնազանդության զանգվածային գործողություններ։
Հիշեցնենք, որ նախօրեին, նա, մասնավորապես, ասել է, որ վաղը առավոտյան՝ 8:15-ից, պետք է արգելափակել Դավթաշենի, Հաղթանակի, Կիևյանի կամուրջները, թողնել մեքենաներն այնտեղ և ոտքով գալ ԱԺ շենքի մոտ։
Ն. Փաշինյանը կոչ է արել արգելափակել մետրոպոլիտենի աշխատանքը, կանխիկացնել բանկային քարտերը, չգնալ աշխատանքի։