16/04/2018 15:05
Ցուցարարները երթով շարժվում են արգելապատնեշներով փակված Բաղրամյան պողոտա
Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարող «Իմ քայլը» շարժումը փորձում է Բաղրամյան պողոտայով հասնել Ազգային ժողով։
Համապատասխան կոչով հանդես եկավ Նիկոլ Փաշինյանը:
«Ինձ թույլ չտվեցին գնալ իմ աշխատավայր: Այդ աշխատանքը դուք եք ինձ տվել»,- հայտարարեց նա և կոչով դիմեց հավաքվածներին՝ գնալ Ազգային ժողով:
Երթը գլխավորում են Ն.Փաշինյանը, Սասուն Միքայելյանը, Լենա Նազարյանը և Արարատ Միրզոյանը՝ պարզելով Ազգային ժողովի պատգամավորական իրենց վկայականները։