16/04/2018 16:40
«Նաիրի» են տեղափոխվել երեք ոստիկան, նրանց ու Փաշինյանի կյանքին վտանգ չի սպառնում. Անատոլի Գնունի (Տեսանյութ)
«Նաիրի» բժշկական կենտրոն տեղափոխված «Իմ քայլը» շարժման ղեկավար Նիկոլ Փաշինյանի կյանքին վտանգ չի սպառնում։
«Փաշինյանի վիճակը բավարար է, կյանքին վտանգ չի սպառնում, աջ դաստակի կտրած-ծակած վերք է: Վիրակապարանում մշակվում է», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց ԲԿ-ի տնօրեն Անատոլի Գնունին։
Ա.Գնունին փոխանցեց, որ իրենց մոտ է տեղափոխվել նաև վիրավոր երեք ոստիկան։
«Երեք ոստիկան են մեզ դիմել, որոնց մոտ մանր բեկորային վնասվածքներ են: Ոստիկաններից մեկն այժմ գտնվում է վիրասրահում», - ասաց նա։
Անատոլի Գնունու խոսքով՝ ոստիկանների կյանքին, նույնպես, վտանգ չի սպառնում։