16/04/2018 17:25
Բաղրամյան պողոտայում բախումներից տուժած քաղաքացիները տեղափոխվել են Երևանի երեք հիվանդանոց
Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած բուխումների հետևանքով տուժածները Շտապ օգնության մեքենաներով տեղափոխվել են Երևանի երեք հիվանդանոց, այս մասին Aysor.am-ին ասաց «Շտապ բուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը:
Նրա խոսքով՝ տուժածները տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ, Թիվ 1 համալսարանական հիվանդանոց և «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:
Թե ընդհանուր քանի տուժած է տեղափոխվել հիվանդանոցներ, Թագուհի Ստեփանյանը չասաց՝ նշելով, որ պետք է դեռ հոսպիտալացումները խմբավորել: