16/04/2018 15:06
Rolls-Royce-ը ցանկանում է մասնակցել ռուս-չինական ինքնաթիռի ստեղծմանը
Բրիտանական Rolls-Royce Group ընկերությունը ցանկանում է շարժիչներ մատակարարել ռուս-չինական նոր CR-929 ինքնաթիռի համար: Մրցույթին մասնակցելու մտադրության մասին պատմել է ընկերության ներկայացուցիչ Փոլ Սթեյնը:
Ըստ նրա՝ օդանավը կստեղծի ավիացիոն արդյունաբերության նորարարական հնարավորություններ և արդյունաբերության ոլորտում լավ մրցակցություն:
Ռուսաստանը և Չինաստանը մտադիր են 2025 թվականին ստեղծել 300 ուղևոր տեղավորող ինքնաթիռ: