16/04/2018 19:28
Զինվորական շարասյունը պատկանում է խաղաղապահ բրիգադին և կապ չունի Երևանում տեղի ունեցող իրադարձությունների հետ.
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հերքել է համացանցում տարածվող տեղեկությունները՝ Երևան զորքեր բերելու մասին:
«Խնդրում եմ ապատեղեկատվություն չտարածել: Զինվորական շարասյունը պատկանում է խաղաղապահ բրիգադին, որը վերադառնում է պլանային միջոցառումներից և Արշակունյացով վեր է բարձրանում ձախ գծով, որից հետո թեքվում է ձախ, դեպի զորամասի մշտական տեղակայման վայր», - Facebook-ի իր էջում գրել է Ա.Հովհաննիսյանը: