16/04/2018 11:15
Մեծ Բրիտանիան ակնկալում է, որ Ռուսաստանը կաջակցի Սիրիայի վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևը
Մեծ Բրիտանիան հույս ունի ստանալ Ռուսաստանի աջակցությունը Սիրիայի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նոր բանաձևին, Fox News հեռուստաալիքի եթերում հայտնել է ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչ Կարեն Փիրսը, փոխանցում է ТАСС-ը:
«Մենք կսպասենք, որպեսզի Ռուսաստանը վերադառնա համախոհների միջազգային շրջապատ և օգնի մեզ լուծել այս հակամարտությունը», - ասել է Փիրսը:
«Հույս ունեմ, որ Սիրիայի վերաբերյալ բանաձևերի նախագծի քննարկման հետագա փուլերից մեկում Ռուսաստանը կվերադառնա և կօգնի մեզ լուծել այս ճգնաժամը», - ասել է Փիրսը:
Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասն իր հերթին հայտարարել է, որ Ռուսաստանից կառուցողական ներդրում է ակնկալում Ռուսաստանից Սիրիայում հակամարտության քաղաքական լուծմանն ուղղված ջանքերին:
«Ռուսաստանը բարդ գործընկեր է դարձել, վերջերս էլ ավելի դժվար է դարձել, սակայն մենք ուզում ենք շարունակել երկխոսությունը նրա հետ», - ասել է նախարարը:
«Դուր է գալիս դա մեզ, թե՝ ոչ, սակայն առանց Ռուսաստանի մենք չենք կարող լուծել սիրիական կոնֆլիկտը, ուստի ՌԴ-ն պետք է մասնակցի այդ լուծման որոնմանը», - ասել է նախարարը: