16/04/2018 11:39
Ռուսաստանը պետք է լինի Եվրախորհրդում. Սերժ Սարգսյանը
Ռուսաստանը պետք է լինի Եվրախորհրդում, պետք է լինի նրա լիիրավ անդամը, այդ թվում` խորհրդարանական վեհաժողովում: Այդ մասին «Известия»-ի հետ հարցազրույցում հայտարարել է ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը:
«Ընդհանուր առմամբ, Ռուսաստանը Եվրոպայի մաս է, իսկ ԵԽԽՎ-ն այն հարթակն է, որտեղ պետք է անցկացվեն բանավեճեր և երկխոսություն, եվրոպական տարբեր անկյուններից պետք է ձայներ լսվեն: Կրկին կասեմ, Ռուսաստանը Եվրոպայի մաս է, այն պետք է լինի ԵԽԽՎ-ում», - ասել է Ս.Սարգսյանը:
«Ինձ համար, անհասկանալի և անընդունելի է, երբ քննարկվում են երկրի հետ կապված հարցեր, բայց երկիրը միաժամանակ ներկա չի: Սա սխալ է. պատժամիջոցները՝ առավել ծայրահեղ միջոցներ են, և դրանցից օգուտները կասկածելի են», - նշել է նա: