16/04/2018 16:07
Ոստիկանությունը Փաշինյանից պահանջում է դադարեցնել հավաքը, այլապես ուժով ու հատուկ միջոցներով կցրի այն
ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել՝ ուղղված «Իմ քայլը» շարժման ղեկավար Նիկոլ Փաշինյանին։
«Բաղրամյան պողոտայում ղեկավարվող հավաքի մասնակիցների բռնի գործողությունների արդյունքում կոպտորեն խախտված է հասարակական կարգը։
Ոստիկանության բոլոր նախազգուշացումները, պահանջները և սահմանափակիչ այլ գործողությունները այլևս անարդյունավետ են, ուստի ղեկավարվելով «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածով՝ ոստիկանությունը Ձեզանից պահանջում է դադարեցնել հավաքը:
Հավաքի վայրում Ձեր բացակայության կամ Ձեր կողմից ոստիկանության պահանջը չկատարելու դեպքում սահմանված ողջամիտ ժամկետի ավարտից հետո Ոստիկանությունը կցրի հավաքը՝ կիրառելով ուժ և հատուկ միջոցներ», - ասված է հայտարարության մեջ։