16/04/2018 09:00
Երևանի մի շարք փողոցներ խցանված են (Լուսանկարներ)
Այսօր վաղ առավոտից մայրաքաղաքի մի քանի փողոցներ խցանված են, մասնավորապես՝ Ազատության, Մյասնիկյան պողոտաները, Աբովյան պուրակը:
Ազատության պողոտայում երկու մեքենա վթարայինները միացրած կայանած են ճանապարհի երթևեկելի հատվածում, իսկ երկու ավտոմեքենա էլ, առանց վարորդների, կայանված են Խանջյանի փողոցից Արշակունյաց տանող ճանապարհին՝ կրկեսի մոտակայքում:
Հիշեցնենք, որ «Ելք» խիմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը , Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարող «Իմ քայլը» նախաձեռնության ցուցարարները քիչ առաջ փակել են Բաղրամյան պողոտան:
Ն. Փաշինյանը կոչ է արել նաև արգելափակել մետրոպոլիտենի աշխատանքը։