16/04/2018 10:27
Ծեծկռտուք՝ Հերացի փողոցում. վարորդն ու ուղևորները ծեծեցին ցուցարարներին՝ փորձելով վրաերթի ենթարկել նրանց (լուսանկարներ, տեսանյութ)
Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարող ուսանողները շարունակում են փակ պահել Աբովյան, Կորյունի ու Հերացի փողոցները։
Նրանք Հերացի փողոցում ասֆալտին գրել են «Ազատ, անկախ ուսանող»։
Վարորդների կոչին՝ բացել ճանապարհները, ուսանողները չեն ենթարկվում, ինչից հետո 62ss465 պետհամարանիշով «Մերսեդես» մակնիշի ավոտմեքենայի վարորդն ու ուղևորները իջան մեքենայից ու սկսեցին ծեծել ցուցարարներին՝ անգամ փորձելով վրաերթի ենթարկել նրանց։
Նշենք, որ Կորյունի փողոցում ծառայություն իրականացնող ոստիկանները ոչ մի քայլ չձեռնարկեցին վարորդին ու նրա ուղևորներին կարգի հրավիրելու համար՝ թույլ տալով, որ նրանք ծեծկռտուքից հետո նստեն մեքենան ու հեռանան։
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանն էլ հայտարարեց, որ «սրանք ոստիկաններ չեն, սրանք ընդամենը համազգեստով վախկոտներ են»։