16/04/2018 13:08
Սերժ Սարգսյանի թեկնածությունը պաշտոնապես առաջադրվեց վարչապետի պաշտոնում. Ուղիղ
Ազգային ժողովում ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունները համատեղ նիստի արդյունքում պաշտոնապես ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրեցին Սերժ Սարգսյանի թեկնածությունը, հաղորդում է Aysor.am-ի թղթակիցը:
Վարչապետի ընտրությունը տեղի կունենա վաղը՝ ժամը 12։00-ին, խորհրդարանում գումարվող հատուկ նիստի ժամանակ:
Գործադիր մարմինը կուսակցության նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանի առաջարկությամբ որոշել է ՀՀ վարչապետի պաշտոնում ՀՀԿ խորհրդին ներկայացնել Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը: