17/04/2018 18:18
Մակրոն. Ֆրանսիան երկխոսություն կվարի Ռուսաստանի հետ Սիրիայում ներառական լուծում գտնելու համար
Ֆրանսիան երկխոսություն կվարի Ռուսաստանի և այլ երկրների հետ Սիրիայում ներառական համապարփակ լուծում գտնելու համար: Այս մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ Ստրասբուրգում ելույթ ունենալով Եվրախորհրդարանի նստաշրջանում, հայտնում է ТАСС-ը:
Նա նշել է, որ «Ֆրանսիան կշարունակի Սիրիայում քաղաքական ներառական լուծում մշակելու աշխատանքը»:
«Մենք խոսում ենք բոլորի՝ Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի նաև Սիրիայի վարչակարգի և ընդդիմության բոլոր ուժերի հետ, որպեսզի կառուցենք վաղվա օրվա Սիրիան», - ասել է Մակրոնը: