17/04/2018 17:53
Սկրիպալները թունավորվել են հեղուկով
Այն նյութը, որն օգտագործել են Պետական հետախուզական վարչության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալին և նրա դուստր Յուլյային թունավորելիս, տեղ է հասցվել «հեղուկ տեսքով», հայտնել է Sky News հեռուստաալիքը՝ հղում անելով Մեծ Բրիտանիայի շրջակա միջավայրի, պարենի և գյուղատնտեսության նախարարությանը, հայտնում է «Интерфакс»-ը:
Ավելի վաղ Mail on Sunday-ն գրել է, որ Սկրիպալների վրա գրոհի համար դոնդողանման նյութ է օգտագործվել: Մարտի 4-ին Պետական հետախուզական վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալը և նրա դուստր Յուլյան Մեծ Բրիտանիայի Սոլսբերի քաղաքում օրհասական վիճակում հոսպիտալացվել են անհայտ նյութի ներգործությունից հետո:
Մարտի 12-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը խորհրդարանում հայտարարել է, որ նրանք թունավորվել են «Նովիչոկ» տիպի նյարդակաթվածահարական նյութով, որը մշակվել է Ռուսաստանում: Մոսկվայում վճռականորեն մերժել են այդ մեղադրանքները: