
17/04/2018 13:26
Քաղաքական հայացքների համար Հայաստանում երբեք որևէ մեկը քրեական հետապնդման չի ենթարկվել. Սերժ Սարգսյան
Քաղաքական հայացքների համար Հայաստանի Հանրապետությունում երբեք որևէ մեկը քրեական հետապնդման չի ենթարկվել, Ազգային ժողովի հատուկ նիստում պատասխանելով «Ելք» խմբակցության անդամ Արտակ Զեյնալյանի հարցին՝ ասաց ՀՀ վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանը։
«Նույնիսկ ես կարծում եմ, որ շատ պարագաներում միգուցե մեր դատարանների կողմից շատ ավելի մեղմ վերաբերմունքի են նրանք արժանացել, երբ քրեական հանցագործություններ են կատարել», - ասաց Սերժ Սարգսյանը։
Նա խնդրեց սա ընդունել որպես ոչ պաշտոնատար անձի հայտարարություն։