17/04/2018 16:34
Իմ որդին խեղճացող չի. Նիկոլ Փաշինյանի որդին միացավ հորը
Նիկոլ Փաշինյանը չի կարծում, թե իրեն ճնշելու համար են որդուն բերման ենթարկել։
«Չեմ կարծում, և հետո, իմ որդին խեղճացող չի», - ասաց նա։
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի որդուն, ըստ մամուլում տարածված լուրերի, բերման էին ենթարկել, սակայն ոստիկանությունց Aysor.am-ին հայտնել էին, որ Փաշինյանի որդին ոստիկանության բաժնում չէ։
Այս պահին Փաշինյանը մի խումբ ցուցարարների հետ շարժվում է դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ 18։30-ին տեղի կունենա հանրահավաք, որը Նիկոլ Փաշինյանը բնութագրել էր՝ որպես «Հայաստանի պատմության մեջ ամենամեծ հանրահավաքը»։
Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարող հորը միացավ նաև Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը։