17/04/2018 11:15
Կարեն Կարապետյանն աշխատանքից ազատել է իր մամուլի խոսնակին, օգնականներին ու խորհրդականներին
Վարչապետի պաշտոնակատր Կարեն Կարապետյանը որոշումներ է ստորագրել իր մամուլի քարտուղարին, օգնականներին ու խորհրդականներին աշխատանքից ազատելու մասին։
Կարեն Կարապետյանի ստորագրած որոշման համաձայն՝ Արամ Արարատյանն ազատվել է վարչապետի մամուլի խոսնակի պաշտոնից։
Վարչապետի պաշտոնակատարի ստորագրած մյուս որոշումների համաձայն՝ Արամ Վարդևանյանը, Դիանա Ղազարյանը, Կարապետ Վարդանյանն ու Հայկ Զոհրաբյանն ազատվել են վարչապետի օգնականի պաշտոնից, իսկ Հայկ Դավթյանը, Գագիկ Մարտիրոսյանը, Արամ Մխոյանը, Գևորգ Մալխասյանն ու Գևորգ Մուրադյանը՝ վարչապետի խորհրդականի պաշտոնից։