17/04/2018 12:31
Պարալիզացնելու ենք կառավարական մյուս շենքերը, ներսում նստացույց անենք. Նիկոլ Փաշինյանը նոր ծրագիր ունի
Ֆրանսիայի հրապարակում Նիկոլ Փաշինյանը հատարարեց իրենց նոր քայլերի մասին։
Նա նշեց, որ հիմա ողջ Հայաստանի ուժային կառույցները հավաքել են ԱԺ-ի մոտ ու սպասում են իրենց։
«Մենք ուրիշ բան կանենք, հիմա երթով կշարժվենք, ու քայլեր կանենք կառավարական այլ շենքերը պարալիզացնելու ուղղությամբ, այնտեղ, որտեղ կհաջողվի ներս մտնել, նստացույց կանենք, որտեղ չհաջովի, նստացույց կանենք դրսում ու ոչ մեկի թույլ չենք տա ներս մտնել», - ասաց Ն. Փաշինյանը։
Նա ևս մեկ անգամ ընդգծեց, որ բացառելու են բռնությունը։