17/04/2018 18:30
Պուտինը Մերկելին հայտարարել է, որ Սիրիայի դեմ ագրեսիայի ակտ է կատարվել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է, որ մի խումբ արևմտյան երկրների գործողությունները, որոնք ագրեսիայի ակտ են կատարել Սիրիայի դեմ, կոպտորեն խախտել են միջազգային իրավունքի նորմերը, հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը:
«Ռուսաստանի նախագահը վերստին ընդգծեց, որ մի խումբ արևմտյան երկրների գործողությունները, որոնք ագրեսիայի ակտ են կատարել Սիրիայի Արաբական Հանրապետության դեմ, կոպտորեն խախտել են միջազգային իրավունքի նորմերը, ներառյալ ՄԱԿ-ի Կանոնադրությունը, և էական վնաս պատճառել սիրիական ճգնաժամի խաղաղ կարգավորման գործընթացին», - նշել են Կրեմլում:
Պուտինը և Մերկելը կարևորել են Քիական զենքի արգելման կազմակերպության՝ Սիրիայում գտնվող առաքելության կողմից մանրակրկիտ ու անաչառ հետաքննության անցկացումը: «Երկուստեք պատրաստակամություն է հայտնվել՝ օժանդակելու սիրիական դոսյեի շուրջ քաղաքական-դիվանագիտական ջանքերի վերսկսմանը, այդ թվում՝ Ժնևի և Աստանայի հարթակներում», - ընդգծել են Կրեմլում:
Նաև կարծիքներ են փոխանակվել «Հյուսիսային հոսք-2» նախագծի իրագործման հետ կապված հարցերի շուրջ: