17/04/2018 16:54
Սերժ Սարգսյանն ընտրվեց ՀՀ վարչապետ
Հայաստանի երրորդ նախագահ, Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանն այսօր ԱԺ հատուկ նիստի ժամանակ ընտրվեց ՀՀ վարչապետ:
Նրա թեկնածության օգտին կողմ է քվեարկել 77 պատգամավոր, դեմ՝ 18:
Համաձայն Սահմանադրության՝ խորհրդարանի ընտրած վարչապետին նշանակում է նախագահը:
Դրանից հետո վարչապետը 5-օրյա ժամկետում պետք է ներկայացնի նախարարների և իր տեղակալների թեկնածուներին, որոնց նշանակման մասին տեղեկանքը ստորագրում է նախագահը 3-օրյա ժամկետում:
Համաձայն Սահմանադրական փոփոխությունների՝ ՀՀ-ն անցել է խորհրդարանական համակարգի: