17/04/2018 17:44
Սերժ Սարգսյանը՝ ՀՀ վարչապետ. Նախագահը հրամանագիր է ստորագրել
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Սերժ Սարգսյանին վարչապետ նշանակելու մասին, տեղեկացնում են նախագահի լրատվական ծառայությունից։
«Հիմք ընդունելով Ազգային ժողովի 2018 թվականի ապրիլի 17-ի՝ Սերժ Սարգսյանին վարչապետ ընտրելու վերաբերյալ ԱԺՈ-10-Ա որոշումը՝ Սահմանադրության 149-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն.
Սերժ Սարգսյանին նշանակել վարչապետ», - ասված է նախագահի հրամանագրում։