19/04/2018 23:32
Հունվարի 1-ից թոշակներն ու նվազագույն աշխատավարձը կբարձրանան. Սերժ Սարգսյան
Առաջիկայում «Հարկային օրենսգրքում» կկատարվեն փոփոխություններ՝ մարդկանց եկամտահարկը նվազեցնելու ուղղությամբ, այդ մասին այսօր «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց վարչապետ Սերժ Սարգսյանը։
«Ծրագրված է և, ամենայն հավանականությամբ, հունվարի 1-ից թոշակների, նվազագույն աշխատավարձի որոշակի բարձրացում կլինի։ Սրանք հնարավորություններ են, որոնք տալիս է հանգիստ, հանդարտ կյանքը, տնտեսական զարգացումը, առաջխաղացումը։ Կրկնում եմ՝ որևէ մեկը չի կարող 5 տարում, 15 տարում ստեղծել այնպիսի պայմաններ, որ բոլորը այդ պայմաններից գոհ լինեն։ Այս 26 տարվա ընթացքում, եթե հաշվի առնենք այն բոլոր պրոբլեմները, որոնք եղել են Հայաստանի տարբեր ժամանակների իշխանությունների առաջ, մեր երկիրը վատ չի զարգացել։ Ես չեմ ասում՝ լավ է, ինչքան էլ լավ լինի, իմ գնահատականը միշտ էլ այսպես է՝ ավելի լավ կարող էր լինել», - հավելեց Սերժ Սարգսյանը։