19/04/2018 14:27
Ժամը 13:30-ի դրությամբ ոստիկանություն է բերվել 100 քաղաքացի
Ժամը 13:30-ի դրությամբ ՀՀ ոստիկանության տարբեր բաժանմունքներ բերվել է 100 քաղաքացի, Aysor.am-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Ելք» խմբակցության պատգամավորներ Էդմոն Մարուքյանը, Գևորգ Գորգիսյանն ու Մանե Թանդիլյանը ոստիկանական տարբեր բաժանմունքներ են այցելել:
«Ելք» խմբակցության պատգամավոր, «Իմ քայլը» նախաձեռնության անդամ Արարատ Միրզոյանը տեղեկացրել էր, որ Կոմիտասի պողոտան փակելու համար բերման են ենթարկել նաև իր կնոջն ու նրա գործընկերներին։