19/04/2018 17:08
Դամասկոսի մերձակա Դումեյրից սկսվել է «Ջեյշ ալ Իսլամի» զինյալների դուրսբերումը
«Ջեյշ ալ Իսլամ» ծայրահեղական խմբավորման զինյալների առաջին խմբերն իրենց ընտանիքների հետ չորեքշաբթի հեռացել են Դումեյր քաղաքից, որը գտնվում է Դամասկոսից 50 կիլոմետր հյուսիս ընկած շրջանում, հայտնել է SANA գործակալությունը:
Ըստ «Ջեյշ ալ Իսլամի» և սիրիական բանակի միջև ձեռք բերված համաձայնության՝ այդ բնակավայրից և դրա շրջակայքից դուրս կբերվի ավելի քան 5 հազար մարդ, այդ թվում՝ ավազակային խմբավորումների 1,5 հազար անդամ:
Նրանք բոլորն ավտոբուսներով կմեկնեն Սիրիայի հյուսիս՝ Թուրքիային սահմանակից Ջարաբլուսի շրջան: Գործողության ավարտից հետո Դումեյրի նկատմամբ վերահսկողությունը կանցնի կառավարական զորքերին, որոնք կականազերծեն դրա փողոցները և պայմաններ կստեղծեն խաղաղ քաղաքացիների վերադարձի համար:
Ապրիլի 17-ին և 18-ին անձնատուր եղած զինյալները սիրիական բանակին են հանձնել ծանր և միջին սպառազինություն: SANA-ի տեղեկատվությամբ՝ մոտ 60 զինյալ հայտարարել է կառավարության դեմ զինված գործունեության դադարեցման մասին և որոշել են օգտվել համաներումից: