19/04/2018 10:05
Շտապ օգնության աշխատողները օգնություն են ցուցաբերել ոստիկանության գործողությունների հետևանքով տուժած աղջկան
Կառավարական թիվ 3 մասնաշենքի առջև ոստիկանության գործողություններից քաղաքացի է տուժել, փոխանցում է Aysor.am-ի թղթակիցը։ Այս պահին շտապօգնության ծառայություն է եկել բուժօգնություն ցուցաբերելու տուժած աղջկան, որը հրաժարվեց ներկայանալ։
«Կատաղած էին», - ասաց աղջիկը՝ կարճ նկարագրելով ոստիկանների վարքագիծը։
Շտապ օգնության աշխատակիցներից օգնություն խնդրեց նաև «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը՝ խնդրելով թարմացնել ձեռքի վիրակապը։