19/04/2018 17:41
Արևմտյան Ղուտայում զինադադար է ձեռք բերվել, զինյալները կհեռանան երեք արվարձանից
Սիրիայի զինված ուժերի հրամանատարությունը զինված կազմավորումների հետ համաձայնության է եկել Դամասկոսի մերձակա Արևմտյան Ղուտայի շրջանում զինադադար հաստատելու շուրջը, հայտնել է Al Mayadeen հեռուստաալիքը:
Ըստ հեռուստաալիքի տեղեկատվության՝ համաձայնությունը նախատեսում է «Ջեբհաթ ան Նուսրայի» (Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված) գլխավորած ծայրահեղական խմբավորումների զինյալների դուրսբերումը մայրաքաղաքի արևմուտքի երեք արվարձաններից:
Ավելի վաղ ազգային հաշտեցման պետնախարար Ալի Հեյդարը հայտարարել է, որ Իլդա, Բաբիլլա, Բեյթ Սահեմ և Սիդի Միքդադ արվարձանների քաղաքացիական կոմիտեների ներկայացուցիչները հավանություն են տվել անօրինական կազմավորումների անդամների զինաթափման եւ տարահանման պլանին:
Պետնախարարի խոսքով՝ «Արևելյան Ղուտայի ազատագրումից հետո պայմաններ են հասունացել այդ շրջաններում տեղային հաշտեցման իրականացման համար, որոնք մաքրվել են զինված խմբավորումներից»: