19/04/2018 19:41
Կառավարությունն ազատել է «Արմենիան հելիքոփթերս» ընկերությանը ներմուծման մաքսատուրքից
Նոր վարչապետի ղեկավարությամբ կառավարության առաջին նիստում որոշում է ընդունվել, որի համաձայն, «Արմենիան հելիքոփթերս» ՍՊԸ-ը կօգտվի գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից:
Կառավարության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ ընկերությունը ներմուծվող սարքավորումն օգտագործելու է փոքր ավիացիայի ոլորտում:
Սարքավորումը ներմուծելու է «Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիա» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲԸ-ն: Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 1 848 266 832 ՀՀ դրամի ներդրում, իսկ «Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիա»-ն տրամադրելու է 1 032 500 000 ՀՀ դրամի լիզինգ: Նախատեսվում է ստեղծել 10 աշխատատեղ՝ 1 040 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։